Լևոն Արոնյանը, որը երկրորդ տեղն է զբաղեցրել Վեյկ ան Զեեի ավանդական մրցաշարում, ասել է, որ բավարարված է ելույթից:
«Վերլուծելով իմ դիրքերը` չեմ կարող ասել, թե բավարարված եմ ելույթից: Մի երկու 100-տոկոսանոց պահ ես հաստատ բաց եմ թողել: Սակայն, երկրորդ տեղը Վեյկ ան Զեեում այնուամենայնիվ լավ արդյունք է»,- խոստովանել է Արոնյանը:
Մրցաշարի հաղթող է դարձել համաշխարհային վարկանշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), իսկ երրորդ տեղում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):