28 հունվարի 2013 - 12:49 AMT
2030թ. հետո Լուսնի վրա կհայտնվեն գիտական բնակելի կայաններ

Շուտով Լուսնի վրա կհայտնվեն գիտական բնակելի կայաններ, ասել է «Ռոսկոսմոսի» ռազմավարական ծրագրման և նպատակային ծրագրերի վարչության պետ Յուրի Մակարովը:

Նա նշել է նաև, որ չի կարող անվանել այդ նախագծի մեկնարկի հստակ տարեթիվը: «Միշտ դժվար է կանխատեսում անելը, սակայն, կարծում եմ, որ դա կլինի 2030-ին»,-ասել է Մակարովը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 2020թ. Ռուսաստանը մտադիր է մշակել տիեզերական համակարգեր՝ մարդու թռիչքը Լուսին իրականացնելու համար