28 հունվարի 2013 - 13:54 AMT
Բրազիլիայում չեղյալ են հայտարարել ֆուտբոլի ԱԱ-2014-ից 500 օր առաջ կայանալիք միջոցառումները

Սանտա Մարիա քաղաքում տեղի ունեցած ողբերգության պատճառով Բրազիլիայում չեղյալ են հայտարարել ֆուտբոլի ԱԱ-2014-ից 500 օր առաջ կայանալիք միջոցառումները:

Նախատեսվում էր մեծ համերգ, որտեղ պետք է ցուցադրվեր նաև մունդիալի պաշտոնական պոստերը: Նախանշված միջոցառումներից տեղի կունենա միայն ՖԻՖԱ վարչական այցը Բրազիլիայի մարզադաշտ:

Ռիու Գրանդի դու Սուլ գավառում, որտեղ գտնվում է Սանտա Մարիա քաղաքը, եռօրյա սուգ է հայտարարվել այդ քաղաքի դիսկոտեկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որտեղ կիրակի օրը հրդեհի հետևանքով 233 մարդ է զոհվել:

Քաղաքում սուգը կտևի 30 օր: Ողբերգության վայր է ժամանել նախագահ Դիլմա Ռուսսեֆը: