28 հունվարի 2013 - 14:51 AMT
Բրեդլի Կուպերին գլխավոր դերն են առաջարկել Արմսթրոնգի մասին ֆիլմում

Ջեյ Ջեյ Աբրամսն առաջարկել է Կուպերին գլխավոր դերը կատարել հեծանվորդ Լենս Ամրսթրոնգի մասին ֆիլմում: Այդ մասին գրում է Լենտա.ռուն-ն Entertainment Tonight-ի վրա հղումով:

Այն մասին, որ Paramount Pictures-ը և Աբրամսի Bad Robot ընկերությունը ֆիլմ են նկարահանելու հեծանվորդի մասին, հայտնի դարձավ 2013 հունվարի կեսին: Աբրամսը էլեկտրոնային նամակ է հղել Կուպերին՝ այդպիսով բանակցություններ սկսելով համագործակցության մասին:

Ֆիլմի հիմքում կլինի The New York Times-ի լրագրողուհի Ջուլիետա Մարկուրի գիրքը Արմսթրոնգի մասին: