28 հունվարի 2013 - 15:28 AMT
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը մասնակցելու է Մոսկովյան օփենին

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը փետրվարի 2-10-ը կմասնակցի Մոսկովյան օփեն փառատոնի շրջանային մրցակարգով անցկացվելիք մրցաշարին:

Նույն օրերին մի խումբ հայ շխամտաիստներ կմասնակցեն փառատոնի շրջանակներում անցկացվելիք խոշոր օփենին:

Հովհաննիսյանը վերջերս ավարտված Հայաստանի շախմատի առաջնությունում 6,5 միավորով նվաճել է բրոնզե մեդալ: