28 հունվարի 2013 - 16:39 AMT
Իրանը հաջողությամբ կապիկ է ուղարկել տիեզերք

Իրանը հունվարի 28-ին բիոկապսուլայով կապիկ է ուղարկել տիեզերք: Ինչպես հայտնում է արաբալեզու «Ալ Ալամ» հեռուստաալիքը, հղում անելով Իրանի ՊՆ-ին, փորձարկումը հաջող է անցել:

Երկու տարի առաջ Իրանի նախագահը գիտնականների առջև նպատակ էր դրել մինչև տասնամյակի ավարտը մարդ ուղարկել տիեզերք, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: