28 հունվարի 2013 - 17:46 AMT
ԶԼՄ-ներ. Եգիպտոսի ընդդիմությունը կողմ է արտահերթ նախագահական ընտրություններին

Եգիպտոսի հիմնական ընդդիմադիր ուժը՝ «Ազգային փրկության ճակատը», սպառնալից բովանդակությամբ հայտարարություն է տարածել:

Ընդդիմությունը պատրաստ է վաղաժամ նախագահական ընտրությունների կոչ անել, եթե նրա պայմանները անպատասխան մնան: Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ «Ճակատի առաջնորդները վերջնական որոշում կկայացնեն Մուրսիի հետ երկխոսության վերաբերյալ այսօրվա հանդիպման ժամանակ, հայտնում է MIGnews-ը: