28 հունվարի 2013 - 18:03 AMT
Հայ սամբիստներն իրենց մեդալները նվիրել են Հայոց բանակին

Հունվարի 26-ից 28-ը Ղազախստանի Ուրալսկ քաղաքում անցկացվել է 2013 թվականի սամբոյի առաջին միջազգային A դասի մրցաշարը, որը կրում էր Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի անունը: Այն հանդիսանում է սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկը:

Հայաստանը ներկայացնող 6 մարզիկներից երկուսը նվաճել են բրոնզե մեդալովներ: Երրորդ հորիզոնականն են զբաղեցրել մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում հանդես եկող Մավրիկ Նասիբյանը և մարզական սամբոյի 90 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը: Երկուսն էլ սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սաներ են:

Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են սամբոյի ֆեդերացիայից, քանի որ մեդալները նվաճվել են հունվարի 28-ին՝ Հայոց բանակի 21-րդ տարեդարձի օրը, ապա նվիրվում են բոլոր հայ զինվորներին: