29 հունվարի 2013 - 10:08 AMT
Եմենում կանգնեցվել է նավ, որը իսլամիստ ապստամբների համար զենք է տեղափոխել

Եմենում կանգնեցվել է նավ, որը իսլամիստ ապստամբների համար մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր է տեղափոխել, հաղորդում է Reuters-ը` հղելով եմենցի և ամերիկացի պաշտոնյաներին:

Անանուն աղբյուրը հաղորել է, որ նավի գրավման օպերացիան համաձայնեցված է եղել ԱՄՆ ՌԾՈւ-ի հետ: Մեկ այլ ամերիկացի պաշտոնյա ենթադրում է, որ բեռը Իրանից էր: Իր հերթին Իրանը հերքում է Եմենի գործերին ցանկացած միջամտությունը, փոխանցում է ՌԲԿ-ն: