29 հունվարի 2013 - 10:52 AMT
Մեղրիում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հունվարի 28-ին, ժամը 23.55-ին ԱԻՆ հաղորդագրություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 23.38-ին Իրանի Իսլամական Հանրապետության Ահար քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է Մեղրի քաղաքում, 2-3 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։