29 հունվարի 2013 - 13:21 AMT
Օբամայի վարչակազմը օգտվում է Հեյդար Ալիևի հիմնադրամի տեղեկատվությունից

Սպիտակ տան կայքում զետեղվել է հերթական խնդրագիրն, արդեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Խնդրագրի տեքստը վերցված է Հեյդար Ալիևի հիմնադրամի կայքից, որտեղ ասվում է 1 մլն փախստականների ու Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը կորցնելու մասին: Եթե մինչև փետրվարի 22-ը խնդրագրի տակ 100 հազար ստորագրություն հավաքվի, այն կարող է մտնել ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ:

Տեղեկատվության մեջ նաև ասվում է «Հայաստանի կողմից ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը (No 822, 853, 874, 884) չկատարելու մասին»:

Նշվում է, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահն է:

Ավելի վաղ Սպիտակ տան կայքում զետեղվել էր հայ-թուրքական սահմանը բացելու կոչով խնդրագիրը, սակայն այն չհավաքեց բավարար քանակությամբ ստորագրություններ: Նախաձեռնությունը պատկանում էր Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությանը»: