France Football-ը անկախ հետաքննություն է անցկացրել, թե ինչ հանգամանքներում է ընտրվել 2022թ. ԱԱ ընդունող երկիրը: Քվեարկությամբ հաղթել է Քաթարը: Սակայն, ֆրանսիացի լրագրողները փաստեր ունեն, որոնք թույլ են տալիս ենթադրելու, որ Քաթարը կաշառել է պաշտոնյաներից ոմանց:
Այդպես, նրանցից մեկը, որը ցանկացել է անհայտ մնալ, բացառիկ հարցազրույցում պատմել է կաշառք ստանալու մասին:
Ըստ նրա, Քաթարն ուղղակի գնել է աշխարհի առաջնություն անցկացնելու իրավունքը: Առաջիկայում France Football-ը փաստաթղթերը կուղարկի ՖԻՖԱ՝ լրացուցիչ հետաքննության համար: