29 հունվարի 2013 - 14:56 AMT
Մոսկվայում 18-ամյա հայուհին, կինոգործակալ ներկայանալով, սկսնակ դերասանուհիներից գումար է շորթել

Ոմն մի խաբեբա կին մոսկվաբնակ դերասանուհիներին ու մոդելներին ուղեգիր է խոստացել դեպի կինոօլիմպ: Կինը, որը ներկայացել է որպես Ալյոնա, զանգարահում էր պատանի դերասանուհիներին ու դերեր խոստանում կինոյում կամ նկարահանումներ գովազդում: Պայմանագիրը կնքելուց առաջ նա պահանջել է իր զոհերից հավաստագիր ձևակերպել կամ դիպլոմ մոդելային դպրոցում սովորելու մասին, բնականաբար, ոչ անհատույց:

Խաբեբան 15 հազար ռուբլի է կորզել իր զոհից: Հետո խնդրել է պատանի դերասանուհուն ընկերուհիներին էլ բերել:

Արդյունքում, խաբեբային գումար են տվել ևս 3 աղջիկներ: Կեղծ կինոգործակալին արդեն ձերբակալել են: Հանցագործության մեջ մեղադրվում է 18-ամյա հայաստանցի մի աղջիկ, հայտնում է «Առաջին ալիքը»: