29 հունվարի 2013 - 15:54 AMT
Իրանում 14 լրագրողների են ձերբակալել օտարերկրյա ԶԼՄ-ների հետ կապերի համար

Իրանում 14 լրագրողների են ձերբակալել օտարերկրյա ԶԼՄ-ների հետ կապերի համար: Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ այն հրատարկչությունների խմբագիրների վրա հղումով, որտեղ աշխատում էին թղթակիցները:

Ձերբակալվածների թվում են 9 տղամարդիկ և 5 կանայք: Այն օտարերկրյա ԶԼՄ-ները որոնց հետո համագործակցում էին լրագրողները, չեն նշվում:

Հունվարին պետդատախազը հայտարարել էր, որ այդ լրագրողները կպատժվեն, քանի որ ծառայում են «թշնամու նպատակներին»: Amnesty International-ը պահանջել է Իրանի իշխանություններից անհապաղ ազատ արձակել լրագրողներին, հայտնում է Լենտա.ռու-ն: