29 հունվարի 2013 - 16:38 AMT
Աֆղանստանի նախագահը հայտարարել է, որ բացահայտել է երկրի դեմ ուղղված օտարերկրյա դավադրությունը

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ բացահայտել է երկրի դեմ ուղղված օտարերկրյա դավադրությունը, հայտնել է «Պաժվակ» գործակալությունը:

Ելույթ ունենալով Քաբուլում՝ Քարզայը հայտարարել է. «Օտարերկրացիները խոստումներ են տալիս որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներին, որ կբանակցեն միայն նրանց և թալիբների հետ»:

Քարզայի հայտարարությունը հաջորդեց վերջերս Ֆրանսիայում կայացած շփումներին թալիբների ու Աֆղանստանի ընդդիմադիր կուսակցությունների միջև: Ըստ Քարզայի, դա օտարերկրյա դավադրություն էր, որն իրենք բացահայտեցին: