29 հունվարի 2013 - 18:19 AMT
ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն քննարկում են եվրոպական առաջնությունների օրացույցերի փոփոխման գաղափարը

ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն քննարկում են եվրոպական առաջնությունների օրացույցերի փոփոխման գաղափարը, հաղորդել է մյունհենյան «Բավարիայի» գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումմենիգգեն:

Ներկայումս Եվրոպայի առաջնակարգ առաջնությունները մեկնարկում են օգոստոսի վերջին և ավարտվում մայիսին: Երկու տարին մեկ հունիս-հուլիսին անցկացվում է աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն: «Քննարկվում է այն տարբերակը, որ խաղաշրջանը սկսվի հունվարին և ավարտվի աշնան վերջում»,-ասել է Ռումմենիգգեն: