29 հունվարի 2013 - 19:16 AMT
Ֆրանսիայի խորհրդարանը սկսել է քննարկել միասեռ ամուսնությունների վերաբերյալ օրենքը

Երեքշաբթի օրը ֆրանսիական խորհրդարանը սկսել է քննարկել աղմուկ հանած օրենքի քննարկումը: Ըստ այդմ, նախատեսվում է օրինականցնել միասեռ ամուսնությունները և թույլ տալ համասեռամոլներին երեխաներ որդեգրել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ երկրի նախագահը նշել էր, որ այդ օրինագծի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի խորհրդարանը: Միասեռ ամուսնությունների օրինականացման նախաձեռնողը հենց Օլլանդն է. դա նրա նախընտրական խոստումներից էր:

Ֆրանսիայում թույլատրվում են քաղաքացիական միասեռ ամուսնությունները, ակայն սոցիալիստները ցանկանում են օրինականացնել նման միություններն ու այդ ընտանիքներին երեխաներ որդեգրելու հնարավորություն տալ: Դրան դեմ է հանդես գալիս կաթոլիկ եկեղեցին: