30 հուլիսի 2005 - 09:38 AMT
ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՎԵՐՈՒՄ
2005 թվականի հուլիսի 29-ին Խոստինի շրջանի ՆԳԲ հերթապահ բաժին ահազանգ է եղել հայաբնակ Վերխնի Յուրտ գյուղի բնակիչների կողմից, որ գյուղից հինգ կմ հեռավորության վրա բլուրին գտնվող գերեզմանոցում ավերված է մեծ քանակությամբ գերեզմաններ, տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը: Գերեզմանոցի տարածքի ստուգման արդյունքում հայտնաբերվել է 29 ավերված գերեզմաններ, որոնց մեծ մասը հայերին է պատկանում: Յուրաքանչյուր ավերված գերեզմանաքարի վրա գրված է եղել «շիզոֆրենիա»: Ենթադրվում է, որ գերեզմանները քանդվել են ինչ որ ծանր առարկայով: Ներկայումս հետաքննությունը մի քանի վարկածներ է դիտարկում` հոգեկան խանգարում ունեցող անձի կողմից կատարված հանցագործություն, ինչպես նաեւ գերեզմանների ավերում վրիժառությունից ելնելով: Աշխատանքներ են տարվում նաեւ այլ վարկածների, տվյալ հանցագործությունը կատարած անձանց փնտրտուքի ուղղությամբ: Խոստինի շրջանի ՆԳԲ-ում հարուցվել է քրեական գործ ըստ Ռուսաստանի Դաշնության ՔՕ 244 հոդվածի` «Մահացաների մարմինների եւ նրանց թաղման վայրերի պղծում»: Վերխնի Յուրտ գյուղի բնակիչները լուրջ մտահոգություն են հայտնում կատարվածի առնչությամբ: Հուլիսի 30-ի երեկոյան գյուղում տեղի կունենա բնակիչների հավաք, որի ընթացքում կքննարկվի տվյալ բարբարոսությունը, որը, բնակիչների կարծիքով` ազգային աստառ ունի: