30 հունվարի 2013 - 12:16 AMT
Վազգեն Բադալյան. Վիկ Դարչինյանը շատ է ցանկանում ռեվանշ-մենամարտ Նոնիտո Դոնեյրի հետ

Մի քանի օր առաջ Նոնիտո Դոնեյրի փրոմոութեր Բոբ Արումը հայտարարել էր, թե երկրորդ թեթևագույն քաշային կարգում պոտենցիալ լավագույն բռնցքամարտիկի դեմ ապրիլի 13-ին կայանալիք մենամարտում ֆիլիպինցի մարզիկի հակառակորդները կարող են լինել Գիլյերմո Ռիգոնդոն, Աբներ Մարեսը կամ Վիկ Դարչինյանը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը հայտարարել է, որ այժմ իր սանը բանակցում է մենամարտի վերաբերյալ: «Ինքը Վիկն է ինձ ասել, որ շատ կցանկանար կրկին հանդիպել Դոնեյրին: Բռնցքամարտիկի փրոմոութերները բանակցում են մենամարտի անցկացման վերաբերյալ, սակայն համաձայնության դեռ չեն հասել»,-ասել է Բադալյանը:

Մարզիչը խոստովանել է, որ ինքը խորհուրդ չի տալիս Դարչինյանին մենամարտել ֆիլիպինցու դեմ:

Դարչինյանն ու Դոնեյրը հանդիպել են 2007թ. և հայ բռնցքամարտիկը զիջել է: Պարտությունից հետո Դարչինյանը բազմիցս է ցանկացել ռևանշի հասնել, սակայն Դոնեյրը հրաժարվել է: