30 հունվարի 2013 - 11:53 AMT
Բրազիլիայի բաց առաջնությունում Դավիթ Նալբանդյանը զուգախաղում հանդես կգա Ռաֆայել Նադալի հետ

Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Սան Պաուլուում Բրազիլիայի բաց առաջնությունում զուգախաղում հանդես կգա աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալի (Իսպանիա) հետ:

Ինչպես հաղորդում է առաջնության պաշտոնական կայքը, մրցումները կանցկացվեն Սան Պաուլուում փետրվարի 11-17:

Առաջնությանը կմասնակցեն նաև Նիկոլաս Ալմագրոն (Իսպանիա), Թոմազ Բելլուչին (Բրազիլիա), Խուան Մոնակոն (Արգենտինա): Մյուս թենիսիստների անունները առայժմ հայտնի չեն: