1 օգոստոսի 2005 - 07:35 AMT
ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ԱԳՆ-Ն ՄՏԱԴԻՐ Է ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԲԱՑԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Սլովակիայի արտգործնախարարությունը մտադիր է առաջիկա տարիներին դեսպանություններ բացել մի շարք երկրներում, այդ թվում` Հարավային Կովկասում: Մինչեւ 2007 թվականի վերջը Սլովակիայի նոր դեսպանություններ կբացվեն Լիտվայում, Էստոնիայում եւ Լյուքսեմբուրգում: Մինչեւ ընթացիկ տարեվերջ նախարարությունը ծրագրում է քաղաքական առաքելություն ունենալ Ռամալայում (Պաղեստին) եւ դիվանագետ ուղարկել Պրիշտինա (Կոսովո): Երկրի ԱԳՆ-ն կարեւոր է համարում նաեւ Հարավային Կովկասում Սլովակիայի դեսպանություն ունենալը: Հավանաբար, Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում Սլովակիայի դեսպանի նստավայրը կլինի Թբիլիսիում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: