30 հունվարի 2013 - 16:10 AMT
Իսրայելը որոշել է հարկերից ստացած 400 մլն շեկելը փոխանցել Պաղեստինին

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն որոշել է Պաղեստինին փոխանցել դեկտեմբերին հարկերից ստացած 400 մլն շեկելը, հայտնում է Jerusalem Post-ը:

Այդ միջոցներն Իսրայելը սառեցրել էր 2012թ. նոյեմբերին Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ շնորհելուց հետո: Երուսաղեմը գնաց այս քայլին, քանի որ Պաղեստինի ինքնավարությունը զգալի ֆինանսական դժվարություններ ունի: