«Ամերիաբանկ» ՓԲԸ ընդհանուր վարկային պորտֆելը 2012թ. կազմել է 146 մլրդ դրամ: Այդ մասին հունվարի 30-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրինության անդամ, Գլխավոր տնօրենի տեղակալ, Ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը: «2011թ. համեմատ աճը կազմել է 7 տոկոս»,-ասել է նա:
Թառումյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ բանկի ընդհանուր վարկային պորտֆելի կառուցվածքը փոխվել է, քանի որ «Ամերիաբանկ» ՓԲԸ համար առաջնային է դարձել փոքր ու միջին բիզնեսի, ինչպես նաև ֆիզիկական անձանց վարկավորումը:
Ինչպես ասել է Ֆինանսական տնօրենը, 2012թ. ՓՄՁ-ին բաժին է ընկել 21 մլրդ դրամ բանկի ընդհանուր վարկային միջոցներից, ինչը բարձր է 2011թ. ցուցանիշից 12 տոկոսով: Միաժամանակ «Ամերիաբանկ» ՓԲԸ –ին հաջողվել է 2012թ. 13 տոկոսով ավելացնել ֆիզիկական անձանց վարկավորումը 2011թ. համեմատ՝ հասցնելով այն 25 մլրդ դրամի: