30 հունվարի 2013 - 17:22 AMT
Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել է համաամերիկյան առաջնության հաղթող

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Բրազիլիայում անցկացված համաամերիկյան 9-րդ թիմային առաջնությունում ԱՄՆ-ի հավաքականի կազմում նվաճել է չեմպիոնի կոչումը:

Հակոբյանը հանդես էր գալիս երկրորդ և առաջին խաղատախտակների վրա: Մրցաշարին մասնակցում էին 28 շախմատիստներ: ԱՄՆ-ի հավաքականը այս հաղթանակի շնորհիվ ձեռք է բերել իրավունք մասնակցելու 2013 թվականի աշխարհի թիմային առաջնությանը: Այն անցկացվելու է դեկտեմբերի 1-3-ը թուրքական Անթալիայում: