2 օգոստոսի 2005 - 08:35 AMT
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՌՈՍԱՐԻՈ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Հուլիսի 30-ին Արգենտինայի Ռոսարիո քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տեղեկացրել են Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովում: Արարողությանը մասնակցում էին Ռոսարիոյի քաղաքապետ Միգել Լիֆշիցը եւ Արգենտինայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը: Նույն օրը Ռոսարիոյի քաղաքապետի եւ Ա.Այվազյանի միջեւ կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել ուսումնասիրել խոշորագույն նավահանգիստ եւ արդյունաբերական կենտրոն հանդիսացող Ռոսարիոյի եւ Հայաստանի քաղաքներից մեկի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: