30 հունվարի 2013 - 19:45 AMT
Իրանական SADRA -ին պատկանող գազահանող պլատֆորմը խորտակվել է Պարսից ծոցում

Ծովային գազահանող պլատֆորմը խորտակվել է Պարսից ծոցում, երբ իրանցի մասնագետները փորձել են այն տեղադրել Հարավային Ֆարս հանքավայրում, չորեքշաբթի օրը փոխանցում է Ֆրանս Պրեսս գործակալությունը՝ հղելով իրանական ԶԼՄ-ներին:

Միջադեպը պատահել է երկուշաբթի օրը, երբ 1.85 հազար տոննա կշռող կառույցը շրջվել է և խորտակվել 80մ խորության վրա:

Հաղորդվում է, որ պլատֆորմը պատկանել է SADRA ընկերությանը: