30 հունվարի 2013 - 19:50 AMT
Կազմվել է աշխարհի ամենադժբախտ երկրների ցուցակը

Աշխարհի ամենադժբախտ երկրների ցուցակում Հունաստանը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Ցուցակը կազմվել է Misery Index-ի հիման վրա: Ցուցակը գլխավորում է Իսպանիան՝ 30 տոկոս ցուցանիշով, 2-րդ և 3-րդ հորիզոնականներում են, համապատասխանաբար, Հարավային Աֆրիկան և Խորվաթիան: Հունաստանը 26 տոկոսով 4-րդ հորիզոնականում է՝ առաջ անցնելով Վենեսուելայից, Պորտուգալիայից, Արգենտինայից, Սլովակիայից, Եգիպտոսից և Իռլանդիայից, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Ինդեքսը ներմուծած ամերիկացի տնտեսագետ Արթուր Օկունը ենթադրում է, որ երբ այն գերազնցում է 20 տոկոսը, երկրի բնակչությունը կարող է անցնել ծայրահեղ միջոցների և բռնարարքների դիմել: Ինդեքսը ներմուծվել է 1970-ական թվականներին, փոխանցում է Ռոսբալթը: