30 հունվարի 2013 - 21:00 AMT
ՌԴ ԱԳՆ. Սիրիայի վերաբերյալ ժնևյան պայմանավորվածությունները նախկինի պես լիովին ակրդիական են

Սիրիայի վերաբերյալ ժնևյան պայմանավորվածությունները նախկինի պես լիովին ակրդիական են, և Ռուսաստանը պատրաստ է գործընկերների հետ որոնել դրանց իրականացման մեխանիզմներ:

ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը հայտարարել է, որ խոսքը պայմանավորվածությունները վերանայելու մասին չէ և այն ամենը ինչ «արձանագրվել է Ժնևում», լիովին արդիական է:

ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով, Ռուսաստանը պատրաստ է գործընկերների հետ քննարկել, թե ինչպես պետք է այդ դրույթները կյանքի կոչվեն գործնականում, փոխանցում է «Ինտերֆաքսը»: