31 հունվարի 2013 - 11:19 AMT
Վանես Մարտիրոսյանը հրաժարվել է հանդիպել Էրիսլանդի Լարայի հետ

Բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հրաժարվել է հանդիպել Էրիսլանդի Լարայի հետ: WBC-ն չեղյալ է համարել Մարտիրոսյանի մասնակցությունը այդ մենամարտին, քանի որ վերջինս չի համաձայնել ժամկետների հետ:

Ինչպես հաղորդում է fightnews.com-ը, WBC-ն մենամարտի օր էր սահմանել փետրվարի 23-ը, իսկ Մարտիրոսյանը ցանկանում էր Լարայի հետ հանդիպել մարտի մեկից հետո: Այդ զույգի հաղթողը պետք է հանդիպեր WBC չեմպիոն Սաուլ Ալվարեսին:

Լարա-Մարտիրոսյան առաջին մենամարտը կայացել է նախորդ տարվա նոյեմբերին և ավարտվել ոչ ոքի:

Հարկ է նշել, որ Մարտիրոսյանն արդեն երրորդ անգամ է հրաժարվում WBC մենամարտերից: Նախկինում նրա մրցակիցները պետք է լինեին Ջեյմս Կիրկլանդը և Ալֆրեդո Անգուլոն: