31 հունվարի 2013 - 16:00 AMT
ԵՄ-ն կոչ է արել Իրանի իշխանություններին հետաքննել լրագրողների վերջին ձերբակալությունները

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Իրանում տեղի ունեցած լրագրողների վերջին ձերբակալություններն անվանել է «քաղաքականապես պայմանավորված ահաբեկման ակտեր», հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա կոչ է արել Իրանի իշխանություններին հետաքննել լրագրողների ձերբակալությունները:

Իրանից դուրս գործող մի շարք պարսկալեզու մեդիակազմակերպությունների ղեկավարներ հայտարարել են, որ իրենց աշխատակիցներն Իրանում ձերբակալվել են «օտարերկրյա կապերի համար»:

Վերջին տարիներին Իրանի իշխանությունները քննադատում են մի շարք ԶԼՄ-ների, մեղադրելով նրանց ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու մեջ: