31 հունվարի 2013 - 16:21 AMT
Ժան Միշել Հափի. ՀԲ նոր ծրագիրը ներառում է մրցունակության զարգացման, ավիացիոն, սոցիալական և այլ ոլորտներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Գոհունակություն հայտնելով երկկողմ համագործակցության ընթացքից՝ զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի կողմից իրականացվելիք «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրին առնչվող հարցեր: Ժան Միշել Հափին ընդգծել է ծրագրի նախապատրաստական աշխատանքների հաջող ընթացքը և նշել, որ այն իր մեջ կներառի մրցունակության զարգացման, գործարար միջավայրի բարելավման, ավիացիոն, սոցիալական, հարկաբյուջետային, բնապահպանական ոլորտները: Կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցության մի շարք այլ հարցերի: