31 հունվարի 2013 - 17:00 AMT
«Սիրիայի էլեկտրոնային բանակի» հաքերները կոտրել են իսրայելյան կայքերը

«Սիրիայի էլեկտրոնային բանակի» հաքերները կոտրել են իսրայելյան կայքերը, հայտնել են Իսրայելի ԶԼՄ-ները: Ասադի ռեժիմի հետ կապված հաքերները պնդում են, որ դա պատասխան է Իսրայելի ՌՕՈւ կողմից Դամասկոսի արվարձանների ռմբակոծություններին:

Իսրայելը ռմբակոծել է Դամասկոսի մոտակայքում գտնվող հետազոտական կենտրոնը: Օտարերկրյա աղբյուրները նշում են, որ թիրախ կարող էր հանդիսանալ ոչ թե կենտրոնը, այլ շարասյունը սիրիա-լիբանանյան սահմանին, որը զենք էր տեղափոխում «Հեզբոլլահ» շարժման համար: