31 հունվարի 2013 - 16:55 AMT
Սիրիայում զոհվել է հալեպահայ Հովսեփ Աբգարյանը

Բեյրութից Լաթաքիա տանող ճանապարհին` Ժաբլե քաղաքի մոտակայքում զոհվել է հալեպահայ Հովսեփ Աբգարյանը: Տեղեկությունը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Միջադեպը տեղի է ունեցել 2-3 օր առաջ, բայց միայն այժմ է պարզվել, որ զոհվածների թվում է նաև Հովսեփ Աբգարյանը: Ժաբլե քաղաքի մոտակայքում կրակել են տաքսու ուղղությամբ, որի հետևանքով չորս մարդ է զոհվել, նրանցից մեկը` Հովսեփ Աբգարյանը, մյուս երեքն արաբներ են:

Տգրան Բալայանի խոսքով` մի քանի օր առաջ Հալեպի Կուեյկ գետի մոտ հայտանբերված շուրջ ութ տասնյակ սպանվածների ինքնությունը դեռևս չի պարզվել: Հալեպում իրավիճակը նույնն է, ժամանակ առ ժամանակ կրակոցների ձայներ են լսվում:

ՄԱԿ-ի տարածած տվյալներով` Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետևանքով արդեն չորս տասնյակից ավելի հայ է զոհվել: