31 հունվարի 2013 - 17:40 AMT
Հյուսիսային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել առաջիկա միջուկային փորձարկումների կապակցությամբ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը երկրում ռազմական դրություն է հայտարարել առաջիկա միջուկային փորձարկումների կապակցությամբ, հայտարարել է հարավկորեական Korea Joongang Daily թերթը:

Ասվում է, որ փորձարկումները կարող են տեղի ունենալ փետրվարի 25-ին՝ Հարավային Կորեայի նախագահի երդմնակալության օրը, կամ երկրի նախկին նախագահ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը՝ փետրվարի 16-ին: Նշվում է, որ Կիմ Չեն Ինը մտահոգված է Պեկինի հնարավոր արձագանքով:

Հյուսիսային Կորեան իրեն միջուկային տերություն հռչակեց 2005թ., հայտնում է ՌԻԱ Նովոստին: