Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդել Քարիմը նախազգուշացրել է, որ իր երկիրը պատասխան միջոցներ կձեռնարկի Իսրայելի ՌՕՈւ-ի կողմից Դամասկոսի մերձակայքը ռմբակոծելու դեմ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դեսպանի խոսքով, Դամասկոսը դիտարկում է «պատասխանի այն տարբերակը, որը հանկարծակիի կբերի»:
Քարիմը հավելել է, որ չի կարող կանխատեսել, թե երբ կլինի պատասխանը, սակայն նշել է, որ պատասխանը նախապատրաստելու են «համապատասխան իշխանական մարմինները», փոխանցում է Ռոսբալթը:
Ավելի վաղ Սիրիայի կառավարությունը մեղադրել էր իսրայելական իշխանություններին՝ Դամասկոսի մերձակայքում տեղակայված գիտահետազոկան կենտրոնը ռմբակոծելու մեջ: Օդային հարձակման արդյունքում զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 5:
Ռմբակոծման փաստը հաստատել է նաև ԱՄՆ-ն: