31 հունվարի 2013 - 21:49 AMT
«Պետրիոտ» ԶՀՀ-երի վերջին խմբաքանակը հասցվել է թուրքական Գազիանթեպ քաղաք

ԱՄՆ-ին պատկանող «Պետրիոտ» ԶՀՀ-երի վերջին խմբաքանակը Իսկենդերուն նավահանգստից հասցվել է Թուրքիայի հարավում տեղակայված Գազիանթեպ քաղաք, հաղորդում է Cihan գործակալությունը:

Նախորդ տարվա նոյեմբերին Թուրքիան դիմել էր ՆԱՏՕ-ին՝ խնդրելով տրամադրել «Պետրիոտ» համակարգերը՝ Սիրիայի կողմից հնարավոր օդային հարձակումներից պաշտպանվելու համար: Դաշինքը որոշում է կայացրել ընդառաջել Թուրքիային:

Սպառազինությունը քաղաք է հասցվել 40 ռազմական բեռնատարներով: