1 փետրվարի 2013 - 13:05 AMT
Մալիում իսլամիստներից ազատագրվել է վերջին քաղաքը

Մալիի զինծառայողները մտել են Կիդալ քաղաքը երկրի հյուսիսում: Դա վերջին քաղաքն էր, որ մնում էր իսլամիստների ձեռքում: Մալիի նախագահի պաշտոնակատար Տրաորեն հայտարարել է, որ «միակ խումբը, որի հետ հնարավոր են արդյունավետ բանակցություններ, տուարեգների «Ազավադի ազատագրման ազգային շարժումն» է, եթե նրանք հրաժարվեն տարածքային պահանջներից: