1 փետրվարի 2013 - 13:02 AMT
Պարույր Հայրիկյանի վիրահատությունը բարեհաջող է անցել

Պարույր Հայրիկյանի վիրահատությունն արդեն ավարտվել է: Բժիշկների խոսքով՝ այն բարեհաջող է անցել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ՀՀ նախագահի թեկնածուի մամուլի խոսնակ Մանյա Այվազյանը, հավելելով, որ այժմ Հայրիկյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Երեկ՝ ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել էին Պարույր Հայրիկյանի վրա: Անրակի շրջանում հրազենային վնասվածքով ՀՀ նախագահի թեկնածուին տեղափոխել էին Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: