1 փետրվարի 2013 - 15:28 AMT
Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել Վլադիմիր Ենգիբարյանի մահվան առթիվ

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել Վլադիմիր Ենգիբարյանի մահվան առթիվ:

«Խոր վշտով ցավակցում եմ հայրենական սպորտի ականավոր ներկայացուցիչներից մեկի` Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ: Սա անդառնալի կորուստ է հայ մարզաշխարհի համար: Նա Օլիմպիական խաղերի չեմպիոն էր, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, նրա և դպրոցի սաների շնորհիվ բազմիցս տարբեր միջազգային հեղինակավոր մրցասպարեզներում մեր երկիրը առաջատար է հռչակվել»,- նշել է բռնցքամարտիկը:

Աբրահամի խոսքով, Ենգիբարյանը բոլորի համար օրինակ է եղել և կմնա այդպիսին և նրա հիշատակը մշտապես վառ կմնա: