5 օգոստոսի 2005 - 08:04 AMT
ԵԱՀԿ-Ն ՀՆԱՐԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ, ԿԱՐԾՈՒՄ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ
Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը գտնում է, որ ԵԱՀԿ-ն հնարավորություններ է ստեղծում Վրաստանի Հայաստան սպառազինության տեղափոխման համար, տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը խախտելուն խոչընդոտելու փոխարեն: Դիվանագետի խոսքերով, «Վրաստանից Հայաստան ռուսական սպառազինության դուրս բերումը շիկացնում է իրադրությունը տարածաշրջանում»: «Այդ քայլը պետք է մտահոգի ոչ միայն Ադրբեջանին, այլ եւ տարածաշրջանի բոլոր երկրներին»,-ընդգծել է Խալաֆովը: Ընդ որում փոխնախարարը ընդգծել է, որ Կրեմլը տեղեկացրել է Ադրբեջանին սպառզինութան տեղափոխման վերաբերյալ եւ երաշխիքներ տվել, որ այդ քայլը ուղղված չէ ԱՀ դեմ: «Սակայն, այդ փաստով խախտվում է ռազմական հավասարակշռությունը, եւ ԵԱՀԿ-ն պետք է պատշաճ ուշադրությամբ վերաբերվի դրան»,-նշել է նա: