Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հաջողություն է մաղթել ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերիին: Սալեհին հույս է հայտնել, որ Քերին կփոխի ԱՄՆ կառավարության հակաիրանական քաղաքական կուրսը:
Սալեհին հավելել է, որ «միայն ևս մի քանի նշանակումներից հետո ԱՄՆ կառավարությունում հասկանալի կդառնա, թե որքանով է Օբաման մոտ իր նախընտրական խոստումների կատարմանը ԱՄՆ արտաքին քաղաքական կուրսը փոխելու մասին», հայտնում է Ynet-ը: