1 փետրվարի 2013 - 17:35 AMT
Ոստիկանությունը պատրաստ է բոլոր թեկնածուներին տրամադրել ուղեկցող ծառայողներ

ՀՀ ոստիկանությունն իր խորին ափսոսանքն է հայտնում ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի նկատմամբ կատարված զինված ոտնձգության կապակցությամբ և հավաստիացնում է, որ իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները` ապօրինությունները կանխելու և բացահայտելու համար, ասվում է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ:

ՀՀ ոստիկանությունը, կարևորելով ընտրական գործընթացների բնականոն ընթացքի ապահովումը, դեռևս սույն թվականի հունվարի 17-ի իր հայտարարության մեջ պատրաստակամություն էր հայտնել երաշխավորելու ՀՀ նախագահի թեկնածուների անվտանգությունը, մասնավորապես՝ ըստ իրենց դիմումի նրանց տրամադրելով ուղեկցող ծառայողներ:

ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունը` իր լիազորությունների շրջանակներում երաշխավորելու ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը և կոչ է անում նրանց օգտվելու այդ հնարավորությունից: