Հունվարի 29-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81,280,707 ԱՄՆ դոլար 406.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 85,173,415 ԱՄՆ դոլար 407.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7,603,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել 1,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:
Հունվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 59.3 մլն ԱՄՆ դոլար: