1 փետրվարի 2013 - 18:00 AMT
Վանո Մերաբիշվիլին պատրաստ է պատասխանատվություն կրել այն ամենի համար, ինչ կատարվել է Ջավախքում

Ազգային շարժման գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվլին հայտարարել է, թե Վրաստանի նոր իշխանությունները ազատ են արձակում Չախալյանին և կալանավորում են նրանց, ովքեր Ախալքալաքում չեզոքացրին անջատողականության սպառնալիքն ու ամրապնդեցին Վրաստանի պետականությունը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Բոլոր միջոցառումները, որոնք անց են կացվել Սամցխե Ջավախքում վերջին տարիներին, համաձայնեցվել են անձամբ ինձ հետ, և ես պատրաստ եմ անձամբ պատասխանատվություն կրել դրա համար: Ես և իմ ընկերները առաջիկայում ևս կշարունակենք ամրապնդել վրաց պետականությունը Վրաստանում և Ջավախքում և Իվանիշվիլին իր հակապետական գործողություներով չի կարողանա խանգարել մեզ դրանում»,-գրել է նա Facebook-ում Վանո Մերաբիշվիլին: