1 փետրվարի 2013 - 17:52 AMT
Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այս տարի կունենա 9 հավաք

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջին լուրջ ստուգատեսը կհանդիսանա Եվրոպայի առաջնությունը, որը կկայանա Մինսկում, մայիսի 31-ից հունիս 10-ը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, մինչ այդ ապրիլի 16-21-ը թիմը կմեկնի Լեհաստանում անցկացվող միջազգային մրցաշարին:

Հոկտեմբերի 4-20-ն Ալմաթայում կկայանա բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Հավաքականը նաև մրցապայքարի դուրս կգա նոյեմբերին «Օլիմպիական հույսեր 19-22» Եվրոպայի առաջնությանը, որով էլ կեզրափակի տարին:

Ընդհանուր առմամբ այս տարվա ընթացքում հավաքականը մոտ 9 ուսումնամարզական հավաք կանցկացնի, ինչպես նաև` երկու միջազգային մրցաշար: