1 փետրվարի 2013 - 19:58 AMT
Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում մեքենա է այրվում

Քիչ առաջ՝ ժամը 19.42-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ կայքեջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: