1 փետրվարի 2013 - 20:41 AMT
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին՝ «Պեմեքս» պետական նավթային ընկերության կենտրոնակայանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: