2 փետրվարի 2013 - 10:01 AMT
Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով

Այսօր հանրապետության ողջ տարածքում սպասվում է ամպամած եղանակ, պարբերաբար կդիտվեն տեղումներ, գրեթե ամենուրեք` ձյան տեսքով, հովիտներում տեղ-տեղ կդիտվի ձնախառն անձրև:

Հանրապետության հարավային կեսում սպասվում են ինտենսիվ և մեծ քանակությամբ տեղումներ:Հավանական է քամի 18մ/վրկ արագությամբ, տեղ-տեղ բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց և դժվարանցանելիություն: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Տեղումները կիրակի կդադարեն, մյուս շաբաթ օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա: