6 օգոստոսի 2005 - 07:49 AMT
ՀԱՅՈՒՀԻՆ ԳՐԱՎԵԼ Է ՉՈՐՐՈՐԴ ՏԵՂԸ «ՄԻՍՍ ԻՆՏԵՐԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Չինաստանի Խանգշան քաղաքում տեղի է ունեցել «Միսս ինտերկոնտինենտալ-2005» գեղեցկության մրցույթը, որին մասնակցել են 61 երկրների ազգային մրցույթների հաղթողներն ու մրցանակակիրները: Այդ մրցույթում Հայաստանը ներկայացնում էր «Միսս Հայաստան-2003» մրցույթի վիցե-միսս Անուշ Գրիգորյանը: Նա գրավել է մրցանակային չորրորդ տեղը` հմայելով բոլորին իր գեղեցկությամբ, ինտելեկտով եւ մարդամոտությամբ: Միսս ինտերկոնտինենտալ է դարձել Վենեսուելայի ներկայացուցիչը: Մրցույթին հայ գեղեցկուհու մասնակցությունը հովանավորել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ձեռներեց Գուրգեն Արսենյանը եւ Ավստրիական ավիաուղիներ ընկերությունը, հաղորդում է Արմենպրեսը: