2 փետրվարի 2013 - 10:47 AMT
ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է հարձակումն Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա

ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է հարձակումն Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա, որի արդյունքում մեկ մարդ է զոհվել և մի քանիսը վիրավորվել են: ԱԽ-ն ցավակցել է «ստոր հարձակման» զոհերի ընտանիքներին՝ կարևորելով պայքարն ահաբեկչության դեմ: Ըստ պաշտոնական տվյալերի, մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկը ԱՄՆ վիզաների բաժնի մուտքի մոտ:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ տվյալ պահին ԱՄՆ-ում չգիտեն, թե ով է պատասխանատու ահաբեկչության համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: